ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Լավրովը Շտայնմայերի և Քերիի հետ քննարկել է Հալեպի իրադրությունը

Լավրովը Շտայնմայերի և Քերիի հետ քննարկել է Հալեպի իրադրությունը
08.12.2016 | 17:11

Գերմանիայի և ՌԴ ԱԳ նախարարներ Ֆրանկ Վալտեր- Շտայնմայերը և Սերգեյ Լավրովը Համբուրգում քննարկել են Հալեպի իրադրությունը: Լավրովի հետ Շտայնմայերի բանակցություններում քննարկվել են «հրատապ հարցեր, ամենից առաջ Սիրիայի և Հալեպի իրադրությունը, նաև՝ Եվրոպայի անվտանգության, կայունության և խաղաղության հիմնական հարցերը»: Հանդիպումը եղել է «երկար ու լուրջ»: Շտայնմայերը հայտարարել է Հալեպում անհապաղ հրադադարի, հումանիտար մուտքի ապահովման և քաղաքական երկխոսության վերսկսման անհրաժեշտության մասին:


Սերգեյ Լավրովը Հալեպի իրադրությունը քննարկել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: «Նրանք արծարծել են Հալեպում հրադադարի հասնելու և Սիրիայում տասնյակ հազարավոր անձանց մարդասիրական օգնություն հասցնելու բազմակողմանի ջանքերը, որոնք դրա կարիքն ունեն»,- հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Քերիի հետ Հռոմում նախորդ հանդիպման ընթացքում պետքարտուղարը Լավրովին է հանձնել Հալեպի իրադրության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի նոր առաջարկությունները, որոնք, ՌԴ-ի ԱԳ նախարարի խոսքով՝ համընկնում են այդ հիմնախնդրի նկատմամբ ռուսական մոտեցումներին:

Դիտվել է՝ 1672

Մեկնաբանություններ